-
16.12.2014|
00:20
...թե Հովիկ Աբրահամյանը ցանկացել է գազի հարցի քննարկումը տեղափոխել գարնանային նստաշրջան, որն իր աշխատանքները սկսելու է փետրվարին:
-
12.12.2014|
00:51
...թե ԲՀԿ-ի ֆեյքերն ու ֆեյսբուքյան խումբն են կանգնած եղել «Սեյրան Օհանյանը` 2018 թվականի նախագահ» էջի ակունքներում:
-
09.12.2014|
00:17
...թե հենց այնպես չէ Հովիկ Աբրահամյանը կառավարությանը տասներկու օր անընդմեջ ուղարկել Սուրբ Ծննդյան ու Ամանորի արձակուրդների:
-
05.12.2014|
00:46
...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վերջերս շա՜տ է ընդդիմադիր դարձել, անգամ ընդդիմադիր գործընկերներն են զարմանում, թե ինչպես է փոխվել երբեմնի դաշնակցականը:
-
02.12.2014|
00:45
...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ներկուսակցական լուրջ աշխատանքներով է զբաղվելու: Նրա ականջին «շշնջացել» են, որ իր անունից շատ հաճախ որոշ կուսակցականներ բանակցություններ են վարում տարբեր ուժերի հետ, ինչին ինքը բացարձակապես տեղյակ չէ:
-
28.11.2014|
01:15
...թե «Նախախորհրդարանի» մի քանի անդամների մեքենաները հրկիզելուց հետո պարզվել է, որ նրանք ավելի լուրջ անհանգստություն են պատճառում իշխանություններին, քան այսօրվա հարթակային ընդդիմությունը:
-
25.11.2014|
00:28
...թե ՀԱԿ-ում «խռովության» ալիք է բարձրանում: Շատերն են անհանգստացած ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության պղտոր հեռանկարով:
-
21.11.2014|
01:13
…թե ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է ԲՀԿ-ի քաղաքական հանդիպումների առնչությամբ: ՀԱԿ-ականները պնդում են, որ շարժմանը չպետք է միանան «անլուրջ» մարդիկ, ովքեր անվստահություն են առաջացնում իրենց համակիրների շրջանում:
-
18.11.2014|
00:23
... թե ԿԸՀ-ի երբեմնի անդամ, սննդի անվտանգության պետական տեսչության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանն այս օրերին լրջորեն զբաղված է նոր պաշտոն «ձեռք գցելու» գործով:
-
14.11.2014|
00:41
...թե քառյակից «պոկվելուց» հետո ՀՅԴ ներկայացուցիչներն ի պատասխան այն մեղադրանքների, թե դաշնակցությունը համագործակցում է իշխանությունների հետ, բաց տեքստով ակնարկեցին, թե հետո կերևա` ով է քառյակից համագործակցության գնում: